Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի նախկին թեկնածու Սարա Փեյլինը ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա կանխագուշակել էր դեռ 6 տարի առաջ, հիշեցնում է CNN-ը:

Ճգնաժամից դեռ շատ առաջ՝ 2008թ.-ի հոտկեմբերի 21-ին Ռինոյում(Նեւադա) նախագահական քարոզարշավի ժամանակ Փեյլինի խնդրել էին գնահատել Բարաք Օբամայի հնարավորությունները լուծել արտաքին քաղաքական խնդիրներ: Ի պատասխան հարցին Փեյլինը հայտնել էր իր կանխագուշակությունն ու ասել. «Այն բանից հետո, երբ ռուսական բանակը ներծուժեց Վրաստան, սենատոր Օբամայի արձագանքն այնքան թույլ ու անվճռական էր, որ թվում էր այդ արձագանքը կխրախուսի Ռուսաստանի նախագահ Վլադիր Պուտինին այնուհետ ներխուժել Ուկրաինա»:

Ֆեյսբուքյան իր էջում Փեյլինը շարունակում է բացատրել, թե ինչու էր սպասելի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամը դրա ի հայտ գալուց այդքան առաջ:

 «Ես սովորաբար չեմ պատկանում այն մարդկանց թվին, որոնք սիրում են գլուխ գովել, թե «Ես քեզ զգուշացնում էի», բայց հենց դա էլ արել եմ: Ես զգուշացրել էի, թեեւ իմ ճշգրիտ կանխատեսումներին հպարտ վերլուծաբանները հեգնանքով էին վերաբերում»,-Facebook-ի իր էջում գրել է Սառա Փեյլինը: