ԱՄՆ-ը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված բարձր մարտական պատրաստվածության ռեժիմ չեն մտցրել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին «Ռոյթերս»-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե որոշ ամերիկյան զինվորական ստորաբաժանումներ բարձր մարտական պատրաստվածության են բերվել՝ Ղրիմում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն իր ուշադրությունը կենտրոնացնում է դիվանագիտական, այլ ոչ ռազմական լուծման վրա:
Միաժամանակ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգլը այսօր բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ շոյգուի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը:




























