Ռուսական կողմն ամեն կերպ հրահրում է Ուկրաինայում դրության լիարժեք ապակայունացման համար ուժային սցենարի զարգացում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է «Բատկիվշչինայի» կայքում:

Մասնավորապես հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմի խնդրանքով հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրիչինովի եւ ՌԴ Պետական Դումայի Դաշնային Ժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինի միջեւ, «որում ռուս պաշտոնյան հայտարարել է ՌԴ կողմից Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի իրականացման պատրաստականության մասին այն դեպքում, եթե «ուժ գործադրվի Ուկրաինայի խաղա քաղաքացիների դեմ, որոնք ապրում են Ղրիմի ու Արեւելքի տարածքում», հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Այս առնչությամբ ուկրաինական կողմը պաշտոնապես հայտարարում է. «Մենք ամեն ինչ անում ենք ուկրաինացիների պաշտպանության համար, որոնք այսօր դե ֆակտո դարձել են ռուս զինվորների ու սադրիչների ագրեսիայի օբյեկտ, որոնց աջակցում է ռուսական կողմը»:

«Մենք քաղաքացիների հանդեպ ուժ չենք գործադրել ու չենք պատրաստվում, թեեւ այսօր ռուսական կողմն ամեն կերպ հրահրում է Ուկրաինայում դրության լիարժեք ապակայունացման համար ուժային սցենարի զարգացում»,- ասել է Տուրչինովը:

Նրա խոսքով՝ քաղաքացիներ հանդեպ զենքի կամ ուժի ցանկացած կիառում իրենք «համարում են հատուկ նախապատրաստված սադրանք, որպեսզի հիմնավորեն ՌԴ կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիան»:

«Ուկրաինան խաղաղ պետություն է, սակայն պատրաստ է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն եւ ինքնիշխանությունը, ինչի վերաբերյակ համապատասխան որոշում է նախապատրաստում Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը»,- ներկայացրել է խորհրդարանի խոսնակը:

ՌԴ Խորհուրդը միաձայն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Ուկրաինայի տարածք զորք մտցնելու կապակցությամբ: Որոշումն օրենքի ուժ կստանա ընդունման օրից սկսած: