Անհրաժեշտ է անմիջապես Գերագույն Ռադայի նիստ հրավիրել ու ԵՄ-ի հետ անհապաղ Համաձայնագիր կնքել: Այդ մասին հայտարարել է «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ը:

«Ռուսաստանը հենց նոր Ուկրաինայի ահաբեկման հերթական քայլը կատարեց աղմկահարույց հայտարարությամբ եւ պատերազմի մասին որոշմամբ: Այդ կերպ Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինայի անկախությունը, հարկադրել մեզ կապիտուլյացիայի: Մենք խաղաղ ժողովուրդ ենք, խաղաղ երկիր ենք, սակայն եթե հիմա ընդունենք Ռուսաստանի վերջնագիրը՝ մենք կկորցնենք մեր երկիրը: Ես առաջարկում եմ գործել, սակայն պահպանել հանգստություն ու չընդունենք Ռուսաստանի ագրեսիան, չգործել նրա ծրագրերի համաձայն, սրել դրությունը: Նրանք ցանկանում են պատերազմ Վրաստանում Աբխազիայի ու Օսեթայի սցենարով»,- ասվում է հայտարարության մեջ:

Տիմոշենկոն առաջարկել է գործողությունների հետեւյալ ծրագիրը.

«Անհապաղ պետք է հրավիրել Գերագույն Ռադայի նիստ, որի ընթացքում պետք է ընդունվեն հետեւյալ որոշումները.

Առաջին. ընդունել դիմում ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Կիեւում ՄԱԿ Անվտանգության խորհրդի անհապաղ հրավիրման խնդրանքով:

Երկրորդ. ընդունել դիմում Եվրոպական միությանը առաջարկով արտահերթ հրավիրել ԵՄ նախարարների խորհրդի նիստ կամ ԵՄ գագաթաժողով Ղրիմի Լիվադյան պալատում:

Երրորդ. ընդունել դիմում Եվրոպական միությանը առաջարկով անհապաղ, մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքում, որն արդեն անցել է նախնական անհրաժեշտ բոլոր գործընթացներհ ու լիովին պատրաստ է իրականացման:

Չորրորդ. Ընդունել որոշում, որը կհաստատի Ուկրաինայի պատրաստականությունը ԵՄ հետ Համաձայնագիր ստորագրել:

Հինգերորդ. Ընդունել դիմիում արեւմտյան երկրներին պահանջով անմիջապես անցնել անվտանգության երաշխիքների մասին Բուդապեշտի հուշագրի պայմանների կատարման՝ հաշվի առնելով Ուկրաինայի տարածքում ատոմայի էներգետիկայի օբյեկտների գտնվելու փաստը: Մեզ պետք չէ պատերազմ, մեզ պետք է ագրեսիայի զսպում, որը կկիրառվի դեմոկրատ աշխխարհի կողմից: Եվ այսօր նման ռազմավարությունը կգործի»: