Ռուսական կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վստահեցրել է, որ Ռուսաստանը որոշում չի կայացրել զորքեր մտցնել Ուկրաինա, եւ խոսքը միայն հավանական հնարավորության մասին է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Նա հաղորդել է, որ նա եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ մի շարք բանակցություններ է վարել, ինչպես նաեւ այսօր զրուցել է Մեդվեդեւի հետ. «Ռուսական կողմը վստահեցրել է, որ Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու որոշում չի ընդունվել, այլ ընդամենը հավանական հնարավորության մասին որոշում»:

Նա ընդգծել է, որ «Ուկրաինայում որոշումների քննարկման եւ ընդունման» համար որեւէ հիմք չկա»:

«Մենք պաշտպանում ենք Ուկրաինայում խաղաղություն ու կայունություն: Ոչ ագրեսորները, ոչ սադրիչներն իրավունք չունեն միջամտել Ուկրաինայի ներքին գործերին: Ուստի Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի համար ոչ իրավաբանական, ոչ քաղաքական, ոչ ռազամական հիմք գոյություն չունի»,- ընդգծել է Յացենյուկը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մարտի 1-ին միաձայն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջակն Ուկրաինա զորքեր մտցնելու կապակցությամբ, «մինչեւ երկրում կարգավորվի հասարակական-քաղաքական դրությունը»: