ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդհատել է խորհրդակցությունները, որի ընթացքում ենթադրվում էր քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, ՄԱԿ ԱԽ-ն ընդհատել է խորհրդակցությունը՝ գործընթացային տարաձայնությունների պատճառով:
ՄԱԿ ԱԽ անդամների մի մասը համարում է, որ նիստը պետք է բաց լինի, մյուս մասը պնդում է, որ բանակցություններն անցկացվեն գաղտնի: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան պահանջում են հրապարակային նիստ, իսկ Ռուսաստանը հանդես է գալիս փակ դռների հետեւում անցկացվող խորհրդակցության օգտին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մարտի 1-ին միաձայն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջակն Ուկրաինա զորքեր մտցնելու կապակցությամբ, «մինչեւ երկրում կարգավորվի հասարակական-քաղաքական իրավիճակը»:




























