ԱՄՆ-ը, Բրիտանիայն ու Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդում գործընթացային առաջին հաղթանակն են գրանցել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ, հաղորդում է FOX հեռուստաալիքը:

Ավելի վաղ Նյու-Յորքում ԱԽ նիստն ընդհատվել էր գործընթացային տարաձայնությունների պատճառով: ՄԱԿ ԱԽ անդամների մի մասը, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան պահանջում էին հրապարակային նիստ անցկացնել լրատվամիջոցների ներկայությամբ, իսկ Ռուսաստանը պնդում էր նիստն անցկացնել փակ դռների հետեւում: Այդ կերպ գործընթացային հաղթանակ են  տարել արեւմտյան դաշնակիցները, ովքեր հասել են նիստը տեսախցիկների առկայությամբ անցկացմանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մարտի 1-ին միաձայն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջակն Ուկրաինա զորքեր մտցնելու կապակցությամբ, «մինչեւ երկրում կարգավորվի հասարակական-քաղաքական դրությունը»: