Ռուսաստանը չի կարող չմիջամտել եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի միջազգային օրենքի սահմաններում, եթե Ղրիմի եւ Արեւելյան Ուկրաինայի ռուսալեզու բնակիչների հանդեպ  բռնի  ուժ կիրառվի: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է կանխարգելել Ուկրաինայի ճգնաժամի հետագա խորացումը:

Մարտի 2-ի գիշերը Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի իրավիճակի շուրջ զրուցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Զրույցի ընթացքում Պուտինը շեշտել է Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքին սպառնող իրական վտանգները:Նախագահները կարծիքներ են փոխանակել իրավիճակի հնարավոր կարգավորման մասին:

Հիշեցնենք, որ նույն գիշերը Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հետ: