Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ուկրաինայում եւ կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից:
Հայտարարությունում, որը հրապարակվել է Կանադայի կառավարությունում կայացած հանդիպումից հետո, նշվում է, որ Կանադան հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից եւ դուրս է գալիս G8-ից այնտեղ Ռուսաստանի նախագահակության ժամանակաշրջանում: Այսպիսով, Կանադան հրաժարվում է մասնակցել Սոչիում կայանալիք G8-ի գագաթաժողովին:
Կանադայի վարչապետը նախազգուշացրել է, որ եթե Պուտինը շարունակի ռազմական գործողություններն Ուկրաինայում, դա կհանգեցնի բացասական հետեւանքների ռուս-կանադական հարաբերություններում:




























