Չինաստանի իշխանություններն արդեն գտել են երկրի Կունմին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին, որի հետեւանքով տարբեր տվյալներով 27-33 մարդ էր սպանվել, ավելի քան 130-ը վիրավորվել էին:

Իշխանությունների նտվալներով՝ ահաբեկիչները, ենթադրաբար, Չինաստանի հյուսիս-արեւմուտքի ույղուր անջատողականներն են, որտեղ գործում է «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժում» ծայրահեղական խմբավորումը: Այս կազմակերպությունը Պեկինը ահաբեկչական է համարում:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Կունմինի երկաթգծի կայարանում, որը խոշորագույններից մեկն է երկրի հարավ-արեւմուտքում: Զինված մարդիկ դանակներով հարձակվել են մարդկանց վրա: Ահաբեկիչներից 4-ին գնդակահարել են, մեկին՝ ձերբակալել, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Չինաստանի իշխանությունները տեղի ունեցածն «ահաբեկչական ակտ» են անվանել: