ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կործանիչը վթարի է ենթարկվել փորձնական թռիչքի ընթացքում ամերիկյան Նեւադա նահանգում:

Հաղորդում են, որ F/A-18C Hornet ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Նեւադայում ВМС Fallon ավիաբազայից 44 կմ արեւելք: Օդաչուի ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ. ավիաբազայի ներակայցուցիչները դեպքի վայր դեռ չեն ժամանել:

Վթարի պատճառները պարզելու համար մասնագետները հատուկ հետաքննություն կանցկացնեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:

F/A-18C Hornet-ը մեկ տեղանոց կործանիչ է, թողարկվում է ավիատիեզերական տեխնիկայի ամերիկյան Boeing արտադրողի կողմից 1987թ.-ից ի վեր: Ինքնաթիռի շարժիչները պատրաստվում են General Electric ընկերության ձեռնարկություններում: