Ռուսաստանի Դաշնության զինվորալան պաշտոնյաները ժամանում են Ղրիմի տարածքում գտնվող ներքին զորքերի զորամասեր, սպայական կազմի բարձր ու միջին պաշտոնեության ներկայացուցիչներին առաջարկում են ստանալ ռուսական անձնագրեր: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:

«Դիմումների բոլոր դեպքերում(5 դիմում 5 զորամասում), պատվիրակներին մերժել են»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Նրա տեղեկությունների համաձայն՝ ներքին ուժերի բոլոր զորամասեր ժամանել են ՌԴ ռազմական խմբեր: Հայտարարել են այն մասին, որ ժամանել են պաշտպանել զորամասերը «ծայրահեղականներից»:

Նա նաեւ պատմել է, որ ռուս զինվորականներին հակտարարել են՝ ուկրաինական զորամասերը «ծայրահեղականներից պաշտպանության» կարիք չունեն: Ռուս զինվորականներին զգուշացրել են, որ զորամասի տարածք չարտոնագրված ներթափանցման դեպքում մարտական զենք կկիրառվի՝ հերթապահ պահակախմբի կանոնադրության համաձայն:

Ավակովը հաստատել է, որ Ղրիմի զորամասերը երկու օր շարունակ մարտական բարձր պատրաստվածության են բերված:

«Հաշվի առնելով կոնֆլիկտի շուրջ սադրանքները՝ այդ թվում նաեւ տեղեկատվական, հայտարարում է. Ուկրաինայի ներքին ուժերը Ղրիմում մարտական լիարժեք պատրաստվածության վիճակում են, սակայն, ընդգծում եմ, կենտրոնացած են զենքի կիրառմամբ ռազմական կոնֆլիկտի բացառմանը: Հարձակման դեպքում սադրանքի հետեւանքների պատասխանատվությունը կրելու է հարձակվող կողմը»,- հայտարարել է Ավակովը:

Ընդ որում նա նշել է, որ Ղրիմի տարածքում ուկրաինական բանակի կամ ՆԳՆ մշտական ուժեր չկան, որոնք սպառնում են «ՌԴ քաղաքացիներին» կամ «ռուսալեզու բնակչությանը»: Մայդանի ինքնապաշտպանության ջոկատներ չկան, որոնք իբրեւ Կիեւից են ժամանել: Ղրիմում ապակայունացման աղբյուրը եւ ներշնչողները գտնվում են Ռուսաստանում:

Ավելի վաղ հաղորդում էին, որ ռուսական քաղաքացիություն են ստացել «Բերկուտի» մի քանի աշխատակիցներ, որոնք գտնվում են Ղրիմում:

Ռուսաստանը պատրաստվում է զանգվածաբար անձնագրեր բաժանել Ղրիմում http://news.am/arm/news/195945.html