Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հաղորդել է, որ ԱԱՊԽ որոշման համաձայն ողջ Ուկրաինայում համընդհանուր զորահավաք է:
«Հենց նոր զինկոմիսարիատից զանգահարել են իմ օգնականին՝ հրամանով ժամանել զորահավաքին: ԱԱՊԽ որոշման համաձայն՝ զորահավաքը տեղի է ունենում ողջ երկրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պարուբին, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Հիշեցենենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը պաշտպանել է նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը եւ համաձայնել է ռուսական զոքերը մտցնել Ղրիմի տարածք:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մարտական պատրաստվածության են բերված, իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ը ՆԱՏՕ-ին դիմում է հղել՝ խնդրանքով դիտարկել բոլոր հնարավորությունների օգտագործումը հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության:
Հասանելի է
русский



























