Մոսկվայում, այսօր մարտի 2-ին, երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունները երթ կկազմակերպեն՝ իրենց աջակցությունը հայտնելով Ուկրաինայի իրենց հայրենակիցներին:
«Մենք պետք է համախմբվենք եւ աջակցենք մեր հայրենակիցներին: Մենք մտահոգվում ենք Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ, որտեղ մեր միլիոնավոր հայրենակիցներ են ապրում: Ուկրաինացիները եղբայրական ժողովուրդ են, որի հետ մենք պատմականորեն կապված ենք միասնական մշակութային եւ հոգեւոր կապերով»,-ասված է երթի կազմակերպիչների կիրակի տարածած հաղորդագրության մեջ:
Կազմակերպիչների խոսքով՝ երթին, որը տեղի կունենա ժամը 17.00-ին Պուշկինի հրապարակում, կմասնակցեն երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունները, ուսանողական շինջոկատները:
«Վերջին օրերին տեղի ունեցածը կմնա սադրիչների խղճին, որոնք այսօր ողջ Ուկրաինայում փորձում են գրավել իշխանությունը, ոչ լեգիտիմ որոշումներ են կայացնում, նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ուկրաինացի ժողովրդի հետ»,-նշել են ակտիվիստները՝ կոչ անելով բոլոր նրանց, «որոնց համար թանկ է խաղաղությունը, որոնք անտարբեր չեն իրենց մտերիմների ու երկրի ապահան, միանալ երթին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























