Կիեւում մարտի 2-ին դռնփակ պայմաններում տեղի է ունենում Ուկրաինայի Գերագույն Ռադայի նիստ: Դռնփակ նիստի պատճառն է հարցերի քննարկումը, որոնք կապված են ազգային անվտանգության հետ եւ պետական գաղտնիքներ են պարունակում:
Մասնավորապես, Ռադան ծրագրում է դիտարկել հարցրեր, որոնք վերաբերում են Ղրիմում ստեղծված դրությանն ու Ռուսաստանի որոշմանը զորքեր մտցնել Ուկրաինայի տարածք:
«Բատկիվշչինայի» ազգային պատգամավոր Անդրեյ Կոժեմյակինի խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հստակ որոշում չկա Ուկրաինայում ստեղծված դրության արձագանքի վերաբերյալ:
«Մենք այսօր խոսելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի մասին եւ ինչպես կարելի լավագույն կերպով հաղթահարել այն՝ քաղաքական, դիվանագիտական գործողություններով, գործիքներոց, քանի որ արյունահեղությունը վերջինն է, որ կարող է պատահել մեր երկրում»,- նշել է Կոժեմյակինը:
«Գերագույն Ռադան կարող է այսօր արտակարգ դրություն մտցնել: Սակայն իմ գնահատականների համաձայն՝ մենք կարող ենք խաղաղ լուծել խնդիրը: Այսօր դեռ հստակ որոշումներ չկան, որոնք կկայացվեն Ռադայի քննարկմանը»,- ասել է ժողովրդական պատգամավորը, հաղորդում է ՈւՆՆ-ը:




























