Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 1-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 06 LO 282 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածելով մոտակա տան պարսպին՝ շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 25-ամյա Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:




























