Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 1-ին, ժամը  14.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 տան տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 127 երկհարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.14-ին, մարվել` 16.45-ին:

Այրվել է բաղդատե առաստաղը (5 քմ):