ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ՌԴ իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ զրույցում «խորը անհանգստություն է հայտնել կապված Ուկրաիա ռուսական ռազմական ինտերվենցիայի հետ»: Նա Շոյգուին հիշեցրել է, որ «այդ գործողությունները հակասում են միջազգային պայմանագրերի շրջանակներում Ռուսաստանի պատրավորություններին» եւ հայտարարել, որ Ուկրաինայում ռուսական զորակազմի օգտագործումը սպառնալիք կլինի Եվրոպայի եւ ողջ աշխարհի անվտանգության համար: Այս մասին ասվում է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:

Հեյգելը մասնավորապես ընդգծել է, որ «եթե Ռուսաստանը չփոխի իր պլանները, տարածաշրջանում կաճի անկայությունը, իսկ ինքը՝ Ռուսաստանը կհայտնվի էլ ավելի մեծ մեկուսացման մեջ, իսկ լարվածության մեծացումը կսպառնա եվրոպական եւ միջազգային անվանգությանը»,-ասված է Պենտագոնի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնության խորհուրդը մարտի 1-ին միաձայն որոշում է ընդունել, որով տվել է իր համաձայնությունը ՌԴ նախագահի կողմից Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի օգտագործման հարցում, «մինչեւ այդ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի նորմալացումը»:

Օբաման սպառնացել է Պուտինին Ռուսաստանի մեկուսացմամբ