Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողությունները տարածաշրջանում կսրեն լարվածությունը եւ կհանգեցնենք ռուս-ամերիկյան հարաբերությունների լուրջ վատթարացման: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

«Եթե Ռուսաստանը իրավիճակը սրող քայլեր ձեռնարկի, դա բացասական ազդեցություն կթողնի ռուս-ամերիկյան հարաբերությունների եւ Ռուսաստանի միջազգային դրության վրա»,- ասվում է նրա հայտարարության մեջ:

Քերիի խոսքով՝ նա արդեն հեռախոսային զրույց է ունեցել «գլոբալ գործընկերոջ հետ», որպեսզի «համակարգեն հետագա քայլերը»:

«Մենք միասնական ենք մեր գնահատականներում, եւ կաշխատենք համատեղ Ուկրաինայի եւ նրա ժողովրդի աջակցության համար պատմական այս կարեւոր պահին»,- վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղարը: «Մենք ճանաչում ու հարգում ենք Ռուսաստանի կապերն Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ ռուսական կողմի մտահոգությունը Ուկրաինայում էթնիկ ռուսների վերաբերյալ: Սակայն այս մտահոգությունը պետք է արտահայտվի ոչ թե Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտմամբ, այլ Ուկրաինայի կառավարության հետ ուղղակի կապերով»,- հայտարարել է Քերրին:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ժողովուրդը միայն ցանկանում է սեփական ճակատագիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով որոշելու իրավունք: ԱՄՆ-ը աջակցում է ուկրաինացիներին եւ կհասնենք նրանց իրավունքների վերականգնման, հայտարարել է Քերրին: Նա նաեւ հաղորդել է, որ խոսել է Ալեքսանդր Տուրչինովի հետ ու վստահեցրել ԱՄՆ-ի ամուր աջակցության վերաբերյալ:

Բացի այդ ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնում են Ուկրաինայի եւ ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությունը:

Նա ընդգծել է, որ Նահանգները քննադատում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ու նրա տարածքի շրջափակումը, առավել եւս որ այն հակասում է ՌԴ պարտավորվածություններին:

Պետքարտուղարը հաղորդել է, որ առաջիկա շաբաթներում անհապաղ խորհրդատվություններ է նախաձեռնելու ՄԱԿ ԱԽ-ում, Հյուսիսատլանտյան խորհրդում ու Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հարցերով կազմակերպությունում, որպեսզի պաշտպանի միջազգային խաղաղության ու անվտանգության պաշտպանության համար կարեւոր հիմնական սկզբունքները:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Ուկրաինայում ՄԱԿ կամ ԵԱՀԿ ներկայացուցիչների ներկայությունը փաստերի հավաքմանը, խախտումների վերահսկողությանն ու մարդու իրավունքների ապշտպանությանը կամ չարաշահումներին: Ռուսաստանը կարող է մասնակցել, որպեսզի նրա շահերը նույնպես հաշվի առնվեն, նշել է Քերրին, հաղորդում է DailyUA-ն: