Ուկրաինայի Գերագույն Ռադան դռնփակ նիստում որոշում է ընդունել, որում, մասնավորապես, պահանջ է ուղղված Վլադիմիր Պուտինին զորքեր չմտցնել Ուկրաինա:

Բացի այդ, ուկրաինական խորհրդարանականները քվերարկել է ՌԴ ղեկավարության հետ բանակցող խմբի ստեղծման օգտին՝ Ղրիմում առկա կոնֆլիկտի կարգավորման համար:

«Մենք այսօր որոշում ենք ընդունել ՌԴ ղեկավարության հետ բանակցող խմբի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ այդ կոնֆլիկտի կարգավորման համար»,- հաղորդել է «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը խոսում է միայն ուժեղների հետ:

«Ռուսաստանը թույլերի հետ չի խոսում. Ռուսաստանը թույլերին ճնշում է: Ուստի Ուկրաինայի ԶՈՒ-ն բերվում է մարտական բարձր պատրաստվածության»,- նշել է «Սվոբոդայի առաջնորդը»:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ՌԴ ներկայիս սեցաները նման է վրացականին:

«Այսինքն նրանք հրարել են կոնֆլիկտ, իսկ վրացական կողմը զիջել է, պատասխանել զենքով, ինչից հետո Ռուսաստանը փաստացի իրավունք է ստացել զենք կիրառել: Նմանատիպ իրավիճակ է նաեւ հիմա»,- պարզաբանել է Տյագնիբոկը, հաղորդում է ՈւՆՆ-ը: