Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն իր հրամանով օրենքի ուժ է շնորհել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի(ԱԱՊԽ) որոշմանը նիստի արդյունքների հիման վրա մարտի 1-ի երեկոյան՝ կապված Ուկրաինայի զինված ուժերը մարտական պատրաստվածության բերելու եւ այլ հարցերի հետ:

«Իր հրամանով նախագահը գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը»,- հայտարարել է ԱԱՊԽ քարտուղար Անդրեյ Պարուբին ճեպազրույցի ժամանակ:

Բացի այդ Պարուբին ներկայացրել է ԱԱՊԽ նիստի ժամանակ ընդունված որոշումը. « Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը որոշեց. առաջին՝ գլխավոր շտաբի պետ, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին, ռազմականա այլ ստորաբաժանումների ղեկավարներին Ուկրաինայի զինված ուժերը եւ համապատասխան ստորաբաժանումները բերել մարտական պատրաստվածության»,- ասել է նա:

Երկրորդ կետը, Պարուբիայի խոսքով, գաղտնիք է:

Որոշման երրորդ կետը վերաբերում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հրահանգին՝ ուսումնական զորահավաքներ կազմակերպել ժամանկի ու ժամկետների անհրաժեշտ ծավալով, որոնք կորոշի ՈւԶՈՒ գլխավոր շտաբը:

«Չորրորդ. Ուկրաինայի նախարարների կաբինետը պետք անհապաղ ֆինանսական, նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցներ ու այլ ռեսուրսներ հատկացնի Ուկրաինայի քաղաքացիներ շահերի եւ իրավունքների անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Ուկրաինայի պետական սահմանների անձեռնմխելիության պաշտության համար»:

Բացի այդ ԱԱՊԽ-ը հանձնարարել է ԱԳՆ-ին անհապաղ դիմել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչություններին՝ կոչ անելով ապահովել Ուկրաինայի անվտանգությունն ու Կիեւում պաշտոնական անձնանց հետ համապատասխան խորհրդատվություններ անցկացնել:

ԱԱՊԽ որոշման վեցերորդ կետում նշվում՝ Ներքին գործերի նախարարությանը հանձնարարել «ապահովել էներգետիկ օբյեկտների եւ ճգնաժամային ենթակառույցների պաշտպանություն», «յոթերորդ կետ՝ ստեղծել Ղրիմում եւ Սեւաստոպոլում դրության արձագանքման հարցերով օպերատիվ շտաբ»,- ասել է Պարուբին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Նրա խոսքով՝ շտաբը պետք է գլխավորի ԱԱՊԽ քաչտուղարը, իսկ շտաբի օպերատիվ կազմում ընդգրկվում են Նախարարների կաբինետի, ՆԳՆ, Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Ղրիմի նախարարների խորհրդի եւ Սեւաստոպոլի քաղաքային վարչության ներկայացուցիչներ: Օպերատիվ շտաբը պետք է Ղրիմում եւ Սեւաստոպոլում ստեղծված դրության մասին տեղեկությունների մոնիթորինգ ու անալիզ անցկացնի, ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելման առաջարկներ մշակի, հավելել է Պարուբին: