Կիեւի Անկախության մայդանում բազմահազարանոց ժողովրդական վեչե է ընթանում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության:
Հաղորդվում է, որ ներկայումս հրապարակում հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ: Մարդիկ կան նաեւ Մայդանի հարակից տարածքներում, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Վեչեն սկսվել է Ուկրաինայի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների ելույթներով: Հոգեւորականները կոչ են անում պահպանել Ուկրաինայի միասնականությունը եւ տարածքային ամբողջականությունը, դեմ են հանդես գալիս Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիային:
Նրանք նաեւ դիմել են Ուկրաինայի հարավ-արեւելյան մարզերի բնակիչներին՝ միասնական լինելու կոչերով:




























