Ղրիմի հարավային ափերի մոտ, տեղի ժամանակով 05:34-ին 2,5-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, Գասպրայից 24 կմ դեպի հարավ-արեւելք»,-ասված է հաղորդագրությունում:

Ուկրաինայի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տուժածներ չկան: Ավերածությունների եւ շենքերի վնասման մասին եւս տեղեկություններ չկան: