Ամերիկյան Ցինցինատի նահանգում ողբերգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով ութամյա երեխայի վրա ատրճանակից կրակել է իր եղբայրը:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ երեք եղբայրներն իրենց հորեղբոր տանը հյուր էին, որտեղ էլ գտել են լիցքավորված ատրճանակը: Եղբայրներից մեկը կրակել է մյուսի կրծքին՝ կարծելով, որ գործ ունի խաղալիք ատրճանակի հետ:
«Դեռ վաղ է խոսել, կներկայացվեն արդյոք մեղադրանքներ մեծահասակների հանդեպ, ովքեր երեխաներին անուշադրության են մատնել: Հստակ է, որ երեխաներից ոչ ոք պատժի չի ենթարկվի»,- նշում են ոստիկանության վարչությունում, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:




























