ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը վստահ է, որ Ուկրաինան ու Ռուսաստանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն ու համաձայնության գան՝ չսպասելով արտաքին միջամտության: Քանի որ աշխարհում շատերը կան, որ չեն ցանկանում ՌԴ-ն եւ Ուկրաինան ապերն խաղաղության ու համերաշխության պայմաններում, կարծում է քաղաքական գործիչը, ով մարտի 2-ին դառնում է 83 տարեկան:

Ծննդյանս օրն ունեմ ցանկություն, որպեսզի գլխավորապես կարգավորվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները»,-ասել է Գորբաչովը:

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները Ղրիմի տարածքում պետք է գտնվեն միայն օրինական հիմունքներով:

«Չեմ կարծում, եր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զորքեր է մտցրել Ղրիմի տարածք ուկրաինական տարածքներ գրավելու կամ ռազամական ինտերվենցիայի նպատակով: Ինձ թվում է, որ ինչ-որ խառնաշփոթ կա: Ամեն դեպքում Պուտինի կողմից այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Օրերս ինչ-որ բան ասեց, սակայն նրա կողմից պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Իսկ նա խոսքի մարդ է»,- նշել է քաղաքական գործիչը, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Նա նաեւ հավելել է, որ պարբերաբար հետեւում է նորություններին, սակայն դժվարանում է հասկանալ, ինչ է կատարվում Ուկրաինայում, սակայն վստահ է ռուսական եւ ուկրաինական իշխանությունների հետեւողականությանը:

«Շատերին աշխարհում դուր չի գալիս, երբ այդ հարաբերություններն հուսալի են: Նրանք ցանկանում են, որպեսզի այդ հարաբերությունները լարված լինեն»,- ասել է Գորբաչովը: Նրա կարծիքով՝ դրությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

«Ինչպիսի հարաբերությունների մասին է խոսքը, երբ օրինակ իմ կինն ուկրանուհի է, մայրս ուկրանուհի է: Ինձ նման մարդիկ շատ են: Սա հորինված կամ արհեստական անհեթեթություն չէ : Խոսքը մարդկանց, հետեւաբար նաեւ պետությունների միջեւ արմատական հարաբերությունների մասին է: Այդ էր պակաս, ոչ մեր երկրներին ինչ-որ մեկը պատերազմի մեջ ներքաշեր, կամ առավել եւս նրանք ներքաշվեին: Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գալ: Պետք չէ հույսը դնել ինչ-որ օտարի վրա, ով կգա ու վերջ կտա կռվին կամ կլուծի այդ հարցերը: Մի՞թե մենք այդքան հիմար ենք: Իսկ  Ղրիմում ռուսական զորքերի առակայության փաստը, եթե կա այդպսին, սխալ է: Դա պետք է հիմնավորված լինի: Համոզված եմ, որ պետք է լինի լիարժեք փոխադարձ վստահություն, հուսալի հարաբերություններ»,- եզրափակել է Գորբաչովը: