Ուկրաինայի օդային տարածքը մասնակիորեն փակ է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

«Մենք փակել ենք այն, այսպես ասած, ոչ քաղաքացիական ավիացիայի համար»,-Գերագույն Ռադայի նիստից հետո բրիֆինգում ասել է Տուրչինովը՝ հավելելով, որ որոշվել է նաեւ ուժեղացնել քաղաքացիական ավիացյի պաշտպանությունը:
Ռուս-ուկրաինական սահմանը փակելու հնարավորության մասին լրագրողների հարցին նա պատասխանել է, որ նման որոշում պատրաստվում է եւ գործի կդրվի ագրեսիայի դեպքում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը բերվել են ամբողջական մարտական պատրաստվածության, իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով քննարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով բոլոր հնարավորություններն օգտագործելու հարցը, հաղորդում է ՈՒՆՆ-ն: