Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր կառավարության հետ չհամաձայնեցված բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդե ռուսական զորքերի մուտքի Ուկրաինայի տարածքը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 ցուցարարի, հաղորդում է «Utro.ru»-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին:

Հաղորդում են, որ Մոսկվայի կենտրոնում ՌԴ պաշտպանության նախարության շենքի մոտ «Ոչ պատերազմին» ակցիային մասնակցում էր մոտ 200 մարդ: Ակտիվիստները գոչում էին «Ոչ պատերազմին», ոմանց ձեռքերում պաստառներ էին հակապատերազմական կարգախոսերով, երգում էին Ուկրաինայի հիմնը: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ակցիայի 130 մասնակցի ձերբակալել են:

Եւս 173 հոգու ձերբակալել են Մանեժնայա հրապարակում անցկացվող ակցիայի ժամանակ: Ընդհանուր առմամբ հանրահավաքին մասնակցում էր 400-500 մարդ:

Իր հերթին, 17:00-ին Պուշկինի արձանի մոտ ակցիա է սկսվել, որը պաշտպանում էր Վ.Պուտինի որոշումը զորքեր մտցնել Ուկրաինայի տարածք: Երթին մասնակցում են երիտասարդական հայրենասիրական կազմակերպություններ, ուսանողական շինջոկատներ, ինչես նաեւ «Մարտական եղբայրություն» համառուսական կազմակերպությունը:

«Դոժդ» հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ սոցցանցերում արդեն բազմաթիվ հաղորդագրություններ են հայտնվել մոսկովյան պետական կազմակերպությունների աշխատակիցներին այս երթին մասնակցելու հարկադրանքի մասին:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին հակապատերազմական պիկետ անցկացվել է ՌԴ Դաշնային խորհրդի շենքի մոտ: Ոմանց ձեռքերին պաստառներ էին՝ «Պատերազմ ուղարկեք ձեր երեխաներին»: