Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչության ղեկավար է նշանակել տեղի օլիգարխներից Իգոր Կոլոմոյսկիին, մեկ այլ հրամանով Դոնեցկի նահանգապետ է նշանակել դոնեցկյան օլիգարխ Սերգեյ Տարուտային:
Նշենք, որ Իգոր Կոլոմոյսկին մի շարք քաղաքագետների կարծիքով Ուկրաինայում ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նա դիտորդական խորհուրդների անդամ է եւ ՊրիվատԲանկի, «Մերձկարպատների նավթաքիմիկ» նավթավերամշակող գործարանի, ինչպես նաեւ Ուկրնավթ նավթարդյունաբերող ընկերության համասեփականատեր, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: Forbes-ի վարկածով ամենահարուստ ուկրաինացիների վարկանիշային աղյուսակում նա 2.4 մլրդ դոլարով երրորդ հորիզոնականում է:
Սերգեյ Տարուտան ուկրաինացի ձեռներեց է, «ԻՍԴ» կորպորացիայի համասեփականատեր, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի նախագահ(Դոնեցկ): 2011թ.-ին «Ֆոկուսը» նրան 2.126 մլրդ դոլար ունեցվածքով 9-րդ հորիզոնականում դրեց ամենահարուստ ուկրաինացիների շարքում:
Բացի այդ, Վիննիցի նահանգապետ է նշանակվել Անատոլի Օլիյնիկտ, իսկ Վոլինսկում՝ Գրիգորի Պուստովիտը: Ժիտոմիրյան շրջանային պետական վարչության ղեկավար է նշանակվել Սիդոր Կիզինը:
Անդրկարպատյան շրջանային պետվարչության ղեկավար է նշանակվել Վարելի Լունչենկոբ, Իվանո-Ֆրանկովյան մարզում ՝ Անդրեյ Տրոցենկոն: Կիեւի նահանգապետ է նշանակվել Վլադիմիր Շանդրան: Կիրովի նահնանգապետ է նշանակվել Վլադիսլավ Պետիկը: Լուգանսկի նահանգապետն է Միխայիլ Բոլոտսկիխը:
Նախնականորեն նախագահն պաշտոններից հեռացրել է շրջանային պետական վարչությունների նախկին ղեկավարներին, հաղորդում է «Censor.net»-ը:




























