Բրիտանիայի արտգործնախարարա Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Լոնդոնը դադարեցնում է նախախապատրաստումը Սոչիում «մեծ ութնյակի» հանդիպման նախատապատրաստական բանակցություններին: Նա մեկնաբանել է նրանով, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
«Այս շաբաթ մեծ Բրիտանիան կմիանա «մեծ ութնյակի» մյուս երկրներին G8 հանդիպման վերաբերյալ մեր փոխգործակցության դադարեցման հարցում, որն այս տարի նախագահում է Ռուսաստանը, ներառյալ այս շաբաթ G8 գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում»,- նշել է Հեյգը:
Կիեւ մեկնելուց առաջ լրագրողների հետ շփման ժամանակ նա նաեւ կոչ է արել ուկրաինական ճգնաժամի երկու կողմերին խուսափել կոնֆլիկտից ու ջանքեր գործադրել լարվածության մեղմացման համար:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «մեծ ութնյակի» գագաթաժողովի նախապատրաստումը, որը պետք է տեղի ունենա Սոչիում հունիսին, պետք է դադարեցվի՝ Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ:
«Մենք դատապարտում ենք ռուսական ռազմական լարվածությունը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Փարիզը կոչ է անում դադարեցնել Սոչիում գագաթաժողովի նախապատրաստումն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ռուս գործընկերը չվերադառնանա «Մեծ ութնյակի» սկզբունքներին, այլ ոչ թե «մեծ յոթնյակի», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ու իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:




























