Անհայտ անձինք գրոհով գրավել են Ազովասեւծովյան շրջանային վարչության ու Պետական սահմանապահ ծառայության Սիմֆերոպոլյան սահմանապահ ջոկատի շտաբները:
«Մեծ թվով անհայտ անձինք գրոհով գրավել են Ազովասեւծովյան շրջանային վարչության ու Պետական սահմանապահ ծառայության Սիմֆերոպոլյան սահմանապահ ջոկատի շտաբերը: Հարձակվողները կոտրել են բոլոր դռները, ոչնչացրել են մեքենայացված աշխատավայրներին ու կապի միջոցները: Սկզբնապես նրանք ոչնչացրել են կապի հանգույցը: Զենքի պահեստասենյակները փակ են եղել եւ սահմանապահները թույլ չեն տվել զենքի գրավումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է Պետական սահմանապահ ծառայության Ազովասեւծովյան շրջանային վարչությանը մոտեցել են քաղաքացիական հագուստով անձինք ու ցուցադրաբար սկսել են զրահաշապիկ ու սաղավարտներ հագնել: Այնուհետեւ նրանց է մոտեցել ռուսաստանցի զինծառայողների զինված խումբ, որոնք ժամանել են «ԿամԱԶ» եւ «Ուրալ» մեքենաներով:
«Այժմ շարունակվում են բանակցությունները, սահմանապահները պահանջում են հարձակվողներից լքել շրջանային վարչության ու սահմանապահ ջոկատի շինությունը»,- հայտնում են մամուլի ծառայությունից, հաղորդում է «24» հեռուստաալիքը:




























