Մարտի 2-ի առավոտյան Ուկրաինայի Ռազմածովային ուժերի հրամանատար Դենիս Բերեզովսկկին հեռացվել է պաշտոնից:

Ինչպես հաղորդում են, պատճառ է հանդիսացել նրա հրամանը Ղրիմում ուկրաինական զորամասերին դիմարդույթուն ցույց չտալ ՌԴ զորքերին ու վայր դնել զենքը զորամասերի եւ զինվորական քաղաքաների փակման դեպքում: Մասնավորապես ուկրաինացի զինվորականները պետք է ռուսներին հանձնեին զենքն ու ռազմամթերքը:

Նրա խոփարեն պաշտոնակատար է նշանակվել փոխծովակալ Սերգեյ Գայդուկը:

«Այսօր տեղեկատվական պատերազմ է մղվում: Վստահեցնում եմ, որ ոչ մի ստորաբաժանում, որ Ղրիմում է գտնվում, ՌԾՈւ ոչ մի ստորաբաժանում չի հանձնվել ռուսական զորքերին եւ չի անցել հարձակվողի կողմը»,- հայտարարել է «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր Յուրի Սիրոտյուկը, հաղորդում է «Censor.net»-ը:

Հիշեցնենք, որ փոխծովակալ Դենիս Բերեզովսկին Ուկրաինայի ռազմածովային ուժերի եւ զինված ուժերի հրամանատար է նշանակվել մարտի 1-ի հրամանով Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի կողմից: