Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) հայտարարել է, որ 2017 եւ 2020 թվականների ընթացքում հնդկական հետազոտական տիեզերական սարքավորում կուղարկվի Արեգակ:

«Ադիտյա» (Արեգակ) անվամբ սարքավորումը կունենա մոտ 400 կգ քաշ, արժեքը կկազմի մոտ 20 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Հնդկաստանը տիեզերք ուղարկեց իր առաջին մարսիական զոնդը՝ «Մանգալյանը»: Գործողությունը հաջողությամբ էր ավարտվել:  Առաքելության հիմնական նպատակը տեխնոլոգիաների փորձարկումն է, որոնք անհրաժեշտ են «միջմոլորակային առաքելությունների նախագծման ծրագրման կառավարման ու իրագործման» համար: Առաքելության ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դոլար: Զոնդը ուղեծիր դուրս կգա 2014թ.-ի սեպտեմբերին:

Հաղորդում են, որ «Մանգալյանը» արդեն հաղթահարել է դեպի Մարս հեռավորության մեկ երրորդը: