Չեխիան Ղրիմի եւ Ուկրաինայի այլ շրջանների նկատմամբ Ռուսաստանի գործողությունները համարում է անհավասարակշիռ ու ագրեսիվ: Այդ մասին Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը հայտնել է Ռուսասատանի դեսպան Սերգեյ Կիսելովին:

«Զինվորական ստորաբաժանումների օգտագործումը հարեւան ինքնիշխան պետության դեմ, ինչին համաձայնել է ՌԴ խորհրդարանի վերին պալատը, բացարաձակապաես չարդարացված քայլ է, կոպիտ խախտում է Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության սկզբունքներին, ինչպես նաեւ խախտում է ՄԱԿ Կանոնադրությունը եւ 1994թ.-ի Բուդապեշտյան հուշագիրը, որով Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվել են հարգել Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է չեխական ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ:

Բացի այդ, պաշտոնական Պրահան աջակցություն է հայտնել Ուկրաինայում տարածքային ամբողջականության պաշտպանությանը եւ կոչ է անում ՌԴ իր զոքերը դուրս բերել Ղրիմից ու խուսափել սադրանքներից, որոնք կարող են ավարտվել արյունահեղությամբ, հաղորդում է «Ռադիո Սվոբոդան»: