ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 4-ին կայցելի Կիեւ: ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ Քերրին Ուկրաինայի անցումային կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ կվարի: Կքննարկվի նաեւ Ղրիմի իրադրությունը:
Հիշեցնենք, մարտի 1-ին ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայի տարածքում ռուսական ԶՈՒ օգտագործելու նախաձեռնությանը: Դրանից հետո Քերրին հայտարարել էր, թե Ռուսաստանը կարող է կորցնել G8-ում իր տեղը, եթե Ուկրաինայում դիրքորոշումը չփոխի:



























