ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Վիկտոր Յանուկովիչի հեղինակությունը «գրեթե զրոյական» է անվանել: Facebook-ի իր էջում Մեդվեդեւը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բազմակողմ հարգալից հարաբերություններ զարգացնել եղբայրական Ուկրաինայի հետ:
Ըստ նրա` «Նախագահ Յանուկովիչի հեղինակությունը գրեթե զրոյական է, սակայն դա չի չեղարկում այն փաստը, որ Սահմանադրությամբ նա է Ուկրաինայի լեգիտիմ նախագահը»: «Ռուսաստանին ուժեղ եւ կայուն Ուկրաինա է պետք: Կանխատեսելի եւ տնտեսապես կայացած գործընկեր: Այլ ոչ թե աղքատ ազգական` մշտապես ձեռքը մեկնած: Այս ամենի մասին երեկ ասվել է Ուկրաինայի նորահայտ ղեկավարներին»,- գրել է Մեդվեդեւը:




























