Աշխարհի առաջատար յոթ երկրներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի միջամտությունը եւ չեղյալ հայտարարել այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված «Մեծ ությակի» գագաթաժողովի նախապատրաստությունը:
«Մենք` Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդներս, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Եվրահանձնաժողովի նախագահներս, համատեղ դատապարտում ենք ՌԴ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ակնհայտ խախտումը», - ասվում է «Մեծ ությակի» հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ դադարեցվում է G8 գագաթաժողովի նախապատրաստությունը:
«Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները խախտում են նաեւ այն սկզբունքները եւ արժեքները, որոնց վրա հիմնված են G7-ը եւ G8-ը: Այդպիսով, մենք որոշել ենք առայժմ դադարեցնել մեր մասնակցությունը հունիսին Սոչիում նախատեսված G8-ի գագաթաժողովի նախապատրաստությանը, քանի դեռ հանգամանքները չեն դարձել այնպիսին, որոնց դեպքում հնարավոր կլինի բովանդակալից քննարկում», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ չնայած դրան, նպատակահարմար է համարում Ռուսաստանին հեռացնել «Մեծ ությակից»:




























