Ռուսաստանի մի կին է զոհվել, երբ 800 մ բարձրությունից ցատկելիս պարաշյուտը չի բացվել:

Հաղորդվում է, որ Նախոդկայի 26-ամյա բնակչուհին համապատասխան ցուցումներ ստանալուց հետո պարաշյուտով ցատկել է 800 մ բարձրությունից` Նովոռոսիա գյուղում: Պարաշյուտը չի բացվել, եւ նա ընկել է: Աղջիկը ստացած վնասվածքներից գիտակցության չգալով վախճանվել է:

Կատարվում է ստուգում: Պարզվում են կատարվածի պատճառները եւ հանգամանքները: Նյութերը հանձնվել են քննչական կոմիտե`  ընթացակարգային վճիռ կայացնելու համար:

Քննիչները ստուգում են բոլոր հանգամանքները: Պետք է պարզեն նաեւ, թե ինչ էր պատահել  պահեստային պարաշյուտի հետ, քանի որ այն եւս չէր բացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆՎ-ի ներկայացուցչին: