Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 2-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նորավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 20 տան պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Նորավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 21 երկհարկանի տան պատշգամբի (8 քմ) 6 քմ հատվածը, ինչի հետեւանքով այնտեղ գտնվող Ց. (ծնվ.1942 թ.) եւ Դ. (ծնվ.1999 թ.) Վ.-երը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը եւ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Արմավիրի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: