Գյումրի-Երեւան ավտոճանապարհին` Դավթաշեն գյուղի մոտակայքում, մարտի 2-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ , տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երեւան հատվածի 54-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 45 LL 547 համարանիշի (վարորդ` Վ.Մ.) եւ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 24 MR 064 համարանիշի (վարորդ` Ա.Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը` Ա.Ս.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: