Ախալցխայում այսօր՝ մարտի 3-ին, 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Հաղորդվում է, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ախալցխա քաղաքից ոչ հեռու, Գուրկելի գյուղում:
Տեղի սեյսմոլոգիական մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ առաջին ստորերկրյա ցնցումները արձանագրվել են մարտի 2-ի երեկոյան:




























