Ճապոնական Օկինավա կղզում 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը եղել է 112 կմ խորության վրա:

Հիպոկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 112 կմ հեռավորության վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Զոհերի փլուզումների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: