Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 2-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-11» միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 25-րդ կմ-ում «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՄԱԶ» մակնիշի 68 LT 030 համարանիշի (վարորդ՝ Վ.Ա.), «Օպել» մակնիշի 34 OT 301 համարանիշի (վարորդ՝ Ս. Թ.) եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 34 TU 485 համարանիշի (վարորդ՝ Գ.Գ.) ավտոմեքենաները: