Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 2-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել՝ 01.05-ին:

Թիվ 10/3 հողատարածքում այրվել է Վ.Բ.-ին պատկանող թիվ 10 տնակն ամբողջությամբ` գույքով (12 քմ):