Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, մարտի 2-ին  ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 61 մանկապարտեզի տարածքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում՝ 700 քմ, Շիրակի թիվ 1 հասցեի մոտակայքում՝ 5000 քմ բուսածածկ տարածք, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 300 քմ, Մասիս քաղաքի 1-ին փողոցում՝ 500 քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: