Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 06.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաններ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 AS 693 և «Մերսեդես» 81 QU 818 համարանիշների ավտոմեքենաները: