Հարյուր հազարավոր ուլտրաօրթոդոքս հրեաներ մարտի 2-ին դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ՝ աղոթել-բողոքելու իշխանությունների ծրագրերի դեմ, որոնց համաձայն համայնքի վրա տարածվելու է համընդհանուր զորակոչի օրենքը:
Այդկերպ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում Իսրայելի կառավարության դեմ, որի համապատասխան օրինագիծը երկրի խորհրդարանում քննարկման է դրված: Ոստիկանության տվյալներով՝ ակցիային մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բողոքի ակցիայի ժամանակ թակ են եղել բազմաթիվ փողոցներ, սահմանափակ է եղել նաեւ երթեւեկությունը որոշ մայրուղիների վրա: Կարգը պահպանելու համար իշխանությունները ներգրավել են 4,5 հազար իրավապահներին:




























