Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով  մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին,  կայցելի Արցախի պետական համալսարան եւ հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Նախարար Ա. Աշոտյանը կայցելի նաեւ ԼՂՀ հարավային շրջաններ:

Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ: