Apple ընկերությունը iPhone 6-ը կարող է ներկայացնել արդեն 2014թ. հուլիսին, այլ ոչ թե աշնանը, ինչպես որ հայտնել էին նախկինում:
Հաղորդվում է, որ նոր գաջետի արտադրողները արագացրել են արտադրանքի թողարկման ժամկետները, որը, ըստ Mizuho Securities ընկերության վերլուծաբանի, վկայում է, որ Apple-ը նոր սմարթֆոնը կներկայացնի 2014թ. հուլիսին` WWDC կոնֆերանսում:
Կարծում ենք, որ տվյալ քայլը հօգուտ ընկերության է լինելու, քանի որ iPhone 6-ի վաճառքը բարձր կլինի արձակուրդների շրջանում:
Դրանից բացի, վերլուծաբան Աբհեա Լամբան նշել է, որ Touch ID մատնահետքերի սքաները հետագայում էլ ավելի լայնորեն կգործածվի: Այն ակտիվորեն կներմուծեն ոչ միայն նոր iPhone 6-ում, այլեւ iPad-ի հետագա արտադրանքներում: Ընկերութունը նաեւ թողարկելու է գաջետներ, որոնց էկրանի տրամագիծն ավելի մեծ է լինելու`4,7-5,5 դյույմ:




























