Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոտքի վրա է, քայլում է, ուղղակի պետք է հսկողության տակ լինի: «Կամաց-կամաց մտածում ենք դուրս գրման մասին, հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ դուրս գրենք»,- ասաց բժիշկը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Բժշկի դիմել եմ ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում: Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետեւ կույրաղիքս կարող է պայթել: Վիրահատությունը սկսվել է 18.50-ին եւ շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է»: Մարտին 1-ին, ժամը 21.00-ին, Մյասնիկյանի արձանի մոտ, լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանին միացել է նրա որդին` Աշոտը:




























