Ֆրանսիայում կնոջը հաջողվել է երկու տարի առաջ մահացած տղամարդու հետ ամուսնանալու թույլտվություն ստանալ:

Ֆրանսիան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ թույլատրվբում են հետմահու ամուսնությունները (թույլատրվում է նաեւ Սուդանում եւ Չինաստանում):

«Ես մի փոքր մտավախություն ունեի: Սովորական հարսանիքներին միշտ լալիս են, նույնիսկ չեմ կարող պատկերացնել` ինչ կլինի մեր հարսանիքին», - խոստովանել է 48-ամյա Պասկալ Լիարը:

Հասկանալի է, որ տղամարդը անձամբ չի կարող ներկա գտնվել հարսանեկան արարողությանը, նրա փոխարեն լուսանկարն են տեղադրելու, հայտնում է utro.ru-ն` վկայակոչելով The Times-ը:

Հաղորդվում է, որ Լիարը երեք երեխա ունի նախորդ ամուսնությունից, նա Միշելի հետ ծանոթացել էր յոթ տարի առաջ: Որոշել էին ամուսնանալ, երբ Միշելը հայտնվել էր ճաղերի հետեւում, սակայն  նրանց ծրագրերը չէի իրականացել, քանի որ Միշելը մահացել էր հարսանիքից մեկ ամիս առաջ` սրտի կաթվածից: 

Հավելենք, որ վերջերս Բելգիայում զարմանալի պատմություն էր բացահայտվել: Լիեժի բնակիչը անցյալ նոյեմբերին մահացել էր 79 տարեկանում` ասթմայի  նոպայից: Սիրելիի մահվան հետ համակերպվել չցանկացող կինը ոչ ոքի այդ մասին չէր ասել` ամուսնու մարմինը իր կողքին թողնելով: Դիակի հետ նա շարունակել էր բնակարանում ապրել այնքան ժամանակ, մինչեւ լուրը չէր հասել տեղի իշխանություններին: 

Սարսափելի տեսարան էին  հայտնաբերել ոստիկանները անցյալ երեքշաբթի, երբ   այրու բնակարան էին ժամանել: Մարմինը հասցրել էր մումիա դառնալ, այդ պատճառով էլ հարեւանները հոտ չէին զգացել: